Հայերեն   English
 
   20.10.2017
Защитник прав человека Республики Арцах принял участие в организованном «Европейскими друзьями Армении» круглом столе в Брюсселе.

          20 октября «Европейские друзья Армении» организовали круглый стол в Брюсселе, в котором приняли участие министр иностранных дел Республики Арцах Масис Маилян и защитник прав человека Рубен Меликян. В обсуждении приняли участие представители правозащитного и европейского экспертного сообщества. Рубен Меликян в своем выступлении подчеркнул важность налаживания и развития отношений с международным сообществом в области прав человека. Р. Меликян представил общее положение в области прав человека в Арцахе, проблемы и шаги по их преодолению. В частности, Омбудсмен подчеркнул важность, принятой и опубликованной на днях, программы президента Республики Арцах 2017-2020 г., в которой закреплено решение политических властей Республики Арцах о разработке и осуществлении Национальной стратегии в области прав человека.
          Р. Меликян отметил, что он ожидает широкого сотрудничества с международным сообществом в области прав человека в разработке стратегии.
   20.10.2017
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Բրյուսելում մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հրավիրած կլոր սեղանին

          Հոկտեմբերի 20-ին Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրավիրել է կլոր սեղան-քննարկում, որին ելույթ են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Քննարկմանը մասնակցել են Եվրոպայի փորձագիտական և իրավապաշտպան հանրության ներկայացուցիչներ։
          Ռուբեն Մելիքյանն իր ելույթում ընդգծել է միջազգային իրավապաշտպան համայնքի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ Ռ.Մելիքյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ Պաշտպանը մասնավորապես կարևորել է մի քանի օր առաջ հրապարակված ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրը, որում ամրագրվել է ԱՀ-ում Մարդու իրավունքների ազգային ռազմավարություն մշակելու և կենսագործելու ԱՀ քաղաքական իշխանության հանձնառությունը։ Ռ.Մելիքյանը նշել է, որ ռազմավարության մշակման հարցում ակնկալում է լայն համագործակցություն միջազգային իրավապաշտպան համայնքի հետ։
   12.09.2017
Կ Ա Ր Գ

   Մարդու իրավունքների վերաբերյալ աշակերտական շարադրությունների երկրորդ հանրապետական մրցույթի կազմակերպան և անցկացման
   2017_KARG.pdf
   11.09.2017
Աշակերտական շարադրությունների մրցույթ` նվիրված Զապել Եսայանին:

   Զ.Եսայան «Սիլիհտարի պարտեզները» վեպ-հուշագրություն. Հատվածներ:
   Zapel_Esayan.pdf
   11.05.2017
Հայտարարություն

     Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։
     Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։ Անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ.Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Ռ.Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ Ռ.Մելիքյանը նշել է նաև, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։

Արցախի ՄԻՊ աշխատակազմ
   04.03.2017
          Հայտարարություն

          Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:                        

          Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ:                                                                                                          

          Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ (տեսագրությունը հասանելի է https://youtu.be/PGu1jUalsRA հասցեով)։                                                                        
          Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը:                                                         
          Այսպես, փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած: Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:07-0:21 վայրկյաններ): Ընդ որում, մեր կողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով:          

          2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ:


Ծանոթագրություն. 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերը մանրամասն փաստագրվել և հանրությանն են ներկայացվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երեք փաստաթղթերով.

1) ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին (22.04.2016թ.)

(http://ombudsnkr.am/Interim_Public_Report_NKR_Omb_FINAL.pdf)

2) ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը Իրավական գնահատական. Խաղաղ բնակչությանը՝ որպես վահան օգտագործելու փաստի և ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարչակումների մասին (02.05.2016թ.)

(http://ombudsnkr.am/Legal_Assessment_May_2_human_shielding_use_of_indiscriminate_weapons_FINAL.pdf)

3) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած ռազմական ծանր հանցանքների վերաբերյալ (09.12.2016թ.)

(http://www.ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf):

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


   21.02.2017
Հանդիպում միջազգային դիտորդների հետ

     2017թ. փետրվարի 19-ին և 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային մի քանի դիտորդների հետ:
     ԱՄՆ-ից Արցախ ժամանած Կարին Մակդոնալդի և Գեյլ Փելլերինի հետ հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Պաշտպանը ներկայացրել գործող Սահմանադրության և նախագծի միջև առկա` մարդու իրավունքների ոլորտին առնչվող հիմնական տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանություններին և Եվրոպա կատարած այցի արդյունքներին:
     Դիտորդները Պաշտպանին ուղղել են մի շարք հարցեր հանրաքվեի գործընթացը կարգավորող օրենսդրության վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են այն քաղաքացիների հանրաքվեի իրավունքի իրացման հարցերը, ովքեր առողջական պատճառներով ընտրական տեղամաս այցելելու օբյեկտիվ հնարավորություն չունեն:
     Այնուհետև, Ռ.Մելիքյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետությունից ժամանած անկախ դիտորդ Օսկար Լոպես Գոլդարասենայի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես նոր Սահմանադրության հանրաքվեին, այնպես էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական կարգավիճակին, Պաշտպանի աշխատակազմ մուտքագրվող դիմումների բնույթին վերաբերող հարցեր:
     Փետրվարի 20-ին Արցախի Օմբուդսմենը հանդիպել է Գերմանիայից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բացակայության հետևանքներին վերաբերող հարցեր: Ռ.Մելիքյանն ընդգծել է, որ Արցախում հեղինակավոր իրավապաշտպան կառույցների գործունեությունը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար:

     Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
   16.02.2017
Հայտարարություն

     2017թ. փետրվարի 20-ին` Արցախում նոր Սահմանադրության հանրաքվեի օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի «թեժ գիծ»` 2017 հեռախոսահամարով:
     «Թեժ գծի» նպատակը հանրաքվեին մասնելցելու իրավունքին, ինչպես նաև ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության ազատ իրականացմանը վերաբերող դիմումներին արագ արձագանքելն է:

     Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
   15.02.2017

Հայտարարություն


     Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։
     Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   10.02.2017

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:


     Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի:
     Հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքացիական հասարակության անդամների եւ լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ ունեն անգնահատելի նշանակություն մարդասիրական տեսանկյունից եւ այդտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու առումով:
     Ցանկացած գործողություն, որն ուղղված է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ժողովրդավարական առաքելությունը տարածքային առումով սահմանափակելուն, ենթակա է խիստ դատապարտման: Ա. Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար. այդկերպ լրջորեն վտանգվում են մարդու իրավունքների արժեքները:
     Վերը նշվածից բացի, Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու իրական հնարավորության պատճառով:
     Ա.Լապշինի նկատմամբ վատ վերաբերմունքի ակնհայտ վկայություն է այն, որ նրա ձերբակալումը եւ մեկ այլ տարածաշրջան տեղափոխելը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով՝ ձեռնաշղթայված, բերման ենթարկելը դիմակավորված եւ զինված զինվորականների կողմից: Լրագրողի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:
     Հատկապես անհանգստացնող է այն, որ որոշ լրագրողներից արդեն իսկ ստացվող մի շարք տեղեկությունների համաձայն՝ որոշ անձինք նամակներ են ուղարկում լրագրողների՝ սպառնալով հետապնդման ենթարկել նրանց իրենց լրագրողական գործունեության համար:
     Անընդունելի է օգտագործել այս անթույլատրելի քայլը արհեստական հետապնդումների եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների իրավունքների ոտնահարման նպատակով:
     Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը ողջունում է ցանկացած տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում եւ այլ տարածաշրջաններում խոսքի ազատությունը պաշտպանող արձագանքները, որոնք արդեն իսկ արվել են ԵԱՀԿ զանգվածային լրատվության միջոցների հարցերով հատուկ ներկայացուցչի, եվրոպական առանձին պաշտոնյաների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
     Նմանատիպ անթույլատրելի պրակտիկան կանխելու համար այն պետք է հակադարձվի խիստ դատապարտմամբ:
   08.02.2017

Հայտարարություն


     Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին:
     Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
     Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար:
     Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նվիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին:
   03.02.2017

Հայտարարություն


     Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
     Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։
     Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:
   31.12.2016

   ЗАЯВЛЕНИЕ
   30-ого декабря МИД Азербайджана распространил заявление относительно инцидента на армяно-азербайджанской границе. В заявлении, помимо прочего, упоминаются обстоятельства апрельской агрессии Азербайджана в отношении Арцаха. Так, МИД Азербайджана заявил: "На телах погибших в ходе апрельских событий <...> военнослужащих были выявлены многочисленные элементы пыток, совершенных уже после смерти, <...>".
   В первую очередь необходимо отметить, что высказывание "пытк[и], совершенны[е] уже после смерти" противоречит нормальной логике и нуждается в разъяснении, так как согласно общепринятой международно-правовой дефиниции, "пытки" могут совершаться только над живыми.
   Следует также отметить, что омбудсмен Республики Арцах недавно опубликовал детальный доклад (http://ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf), представив факты многочисленных военных преступлений (пытки, карания смертью, глумления над телами убитых) в отношении мирных жителей Арцаха и военнослужащих Армии Обороны НК.
   Миссия по сбору фактов всё ещё продолжается.
   Исходя из вышесказанного и решительно осуждая любые проявления военных преступлений, заявляю, что в рамках своей компетенции готов тщательно рассмотреть любые заявления о военных преступлениях в отношении гражданских лиц или военнослужащих любой из сторон в ходе апрельской войны. Однако для этого необходимо, чтобы Азербайджанская сторона представила или опубликовала конкретные обстоятельства "пыток" (конкретные увечья в отношении конкретных лиц, а также обстоятельства их попадания под контроль НКР).

   Защитник прав человека НКР
   29.12.2016

   Ձեզ ենք ներկայացնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթում մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած շարադրությունների անգլերեն տարբերակները: Թարգմանությունն իրականացրել է Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակը:

1-ին տեղ      2-րդ տեղ      3-րդ տեղ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   19.12.2016

   Ներկայացնում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի լավագույն երեք շարադրությունները:

1-ին տեղ      2-րդ տեղ      3-րդ տեղ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   12.12.2016

Լավագույն շարադրությունների հեղինակները պարգևատրվեցին


     Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին մրցութային հանձնաժողովի նախագահը և մի քանի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ, Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերության ներկայացուցիչը:
     Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը:
     Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Հելեն Ասրյանը: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մարտիրոսյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը` Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվել է ArmTab պլանշետով և ArmPhone բջջայինով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ ArmTab պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ ArmPhone բջջայինով:
     Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած ինը մասնակիցները արժանացել են հատուկ մրցանակների, որոնք սահմանել են հայկական երկու պետությունների խորհրդարանները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, և ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան: Մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերությունն ArmPhone բջջայինով պարգևատրել է եզրափակչի ևս մեկ մասնակցի` Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանին:
     Իր խոսքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին, հատուկ մրցանակներ սահմանած կառույցներին, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերությանը, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին: Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ շարադրությունների մրցույթը հասել է իր նպատակին, քանի որ մեր դպրոցականներին առիթ է տվել մտածելու մարդու իրավունքների դերի, դրանց կարևորության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել մրցույթը դարձնել ամենամյա, իսկ եզրափակչի մասնակիցների համար կազմակերպել ուսումնական այց Հայաստանի Հանրապետություն` ուղղված մարդու իրավունքների ոլորտում գործառնող կառույցների հետ շփումների հաստատմանը, ինչպես նաև իրավունքի ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:
     Հիշեցնենք, որ մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 1-ին: Ձևավորվել էր մրցութային հանձնաժողով` Արցախի, Հայաստանի և Սփյուռքի 18 հանրային գործիչների ներգրավմամբ: Մրցութային հանձնաժողովի նախագահն էր Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   12.12.2016

Заявление


     Вчера, 9 декабря, азербайджанское новостное агенство APA распространило заявление уполномоченного по правам человека Азербайджана, по поводу двух граждан Азербайджана, осужденных по законодательству Республики Арцах и отбывающих наказание в Республике Арцах. В частности, по утверждению омбудсмена Азербайджана руководитель Международного Комитета Красного Креста(МККК) в беседе с ней отметил, что данные личности "осужденные незаконным судом не соответствующим международным нормам права и противоречащие им". (http://m.apa.az/…/ombudsmen-vopros-dilgama-askerova-i-shakh…).
     Очевидно, что заявление омбудсмена Азербайджана - это пример крайне неудачного сотрудничества института национального защитника прав человека и МККК. Более того, подобные заявления недостойны любого омбудсмена. Данное заявление вызвало необходимость соответствующего комментария со стороны МККК, т. к. оно, в первую очередь, вредит общественному восприятию МККК, как исключительной международной организации, руководствующейся абсолютными принципами беспристрастности и нейтральности.
     В то же время, призываю компетентные государственные органы Республики Арцах не предопределять дальнейшие отношения с офисом МККК в Степанакерте заявлением омбудсмена Азербайджана и его последствиями, учитывая исключительную гуманитарную миссию Международного Комитета Красного Креста
   05.12.2016

Մամուլի հաղորդագրություն


     Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:
     ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր և այլն):
     ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջև հրապարակավ հանձնառել է իրականացնել փաստահավաք առաքելություն` նպատակ ունենանալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Փաստահաված առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի հոդված 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա:
     Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ և բաց աղբյուրների մշտադիտարկում:
     Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցով անդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող հարցի, այն է` Ադրբեջանական զինված ուժերի վարքագիծը իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ:
     Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողություն են ունեցել ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ (այդ թվում` 3 քաղաքացիական անձ)` երեք աշխարհագրական ուղղություններով յոթ առանձին միջադեպերի հետևանքով: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվան, կամ նրանց մարմիններն անարգվել են: Այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից:
     Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նոր հանրային զեկույցը հրապարակվելու է ս/թ դեկտեմբերի 9-ին: Նույն օրը Ռուբեն Մելիքյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   23.09.2016

   Արցախի դպրոցականների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ընդլայնման, դրանց նկատմամբ հարգանքի մշակույթի խթանման նպատակով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր դպրոցական շարադրությունների մրցույթ՝ «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագրով։ Պաշտպանը նաև նշել էր, որ մրցույթի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
   Ստորև ներկայացվում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև մրցութայինհանձնաժողովի կազմը։
   Շարադրությունների առավելագույն ծավալ է սահմանվել 1200 բառը, իսկ դրանց ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը։ Ընդ որում, աշխատանքները կարող են ուղարկվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։
   Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հանրային գործիչներ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Սահմանվել են աշխատանքների գնահատման հստակ չափորոշիչներ։
   Մրցույթի գործընկերն է հայկական Technology and Science Dynamics Inc. ընկերությունը, որը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին կտրամադրի իր կողմից արտադրվող ArmPhone բջջայիններ և ArmTab պլանշետներ։ Բացի այդ, Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է հատուկ մրցանակ՝ առավել ինքնատիպ աշխատանքի համար։ Կարող են հայտարարվել այլ հատուկ մրցանակներ ևս։
   Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2016թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   01.09.2016
ԼՂՀ օմբուդսմենը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ

   Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` <<Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները>> թեմայով:

   Շնորհավորելով տոների առթիվ` Պաշտպանը կարևորել է գիտելիքներ ստանալու մոտիվացիան և կոչ արել ձեռքբերածով երբեք չբավարարվել: Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի քաղաքացիների նոր սերունդը պետք է միշտ հիշի այն զրկանքները, որոնց գիտակցաբար գնացել է 25 տարի առաջ Անկախությունը հռչակած և պաշտպանած ավագ սերունդը, և որ եկել է նոր սերնդի հերթը սեփական աշխատանքով ամրապնդելու հայրենի պետականությունը: Այնուհետև Ռ.Մելիքյանը խոսել է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, Արցախում դրանց պաշտպանվածության վիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Պաշտպանի գործունեության մասին: Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար, նախ, պետք է գիտակցել դրանց կարևորությունը` որպես պետականակերտ գործոն, իսկ որպես իրավունքի ոլորտում հանրային գիտակցության իր պատկերացրած ուղենիշ` համարել է այն վիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար մյուս քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը նույնքան կարևոր է, որքան սեփական իրավունքների նկատմամբ հարգանքը: Պաշտպանը ներկաներին կոչ է արել մտածել այդ ուղղությամբ և հետևություններ կատարել:

   Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ` «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր» խորագրով, որին կարող են մասնակցել Արցախի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների և ավագ դպրոցների բոլոր աշակերտները: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2016թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Շարադրությունները կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հանրային գործիչներ, իսկ հանձնաժողովը նախագահելու է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յու.Հայրապետյանը: Օմբուդսմենը հավելել է, որ շարադրությունները գնահատելիս կարևորվելու են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ստեղծագործական մոտեցումը, շարադրանքի անմիջականությունն ու տրամաբանականությունը, ինչպես նաև աշխատանքի ինքնուրույնությունը, իսկ լավագույն շարադրությունների համար սահմանվելու են արժեքավոր մրցանակներ: Աշխատանքները կարող են էլեկտրոնային կամ թղթային ձևով ներկայացվել ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմ` մինչև նոյեմբերի 1-ը, իսկ մրցույթի անցկացման մյուս պայմանները կհրապարակվեն լրացուցիչ:

 

 ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

01.09.2016թ .

   29.08.2016

   2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստը հասկանալիորեն ստացել է հանրային լայն արձագանք, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը դարձել է հանրային ուշադրության առարկա։
   Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին:
   Գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման:
   Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին:
   Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է: Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն:
   Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:
   Իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   01.08.2016
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հերթական հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

   Արցախի քաղաքացիական հասարակության հետ հունիսի 7-ին տեղի ունեցած ճանաչողական հանդիպման ընթացքում ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ստանձնել էր պարբերաբար հանդիպումներ հրավիրելու հանձնառություն։ Ի կատարումն այդ հանձնառության՝ օգոստոսի 1-ին Շուշիում հրավիրվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը: Հանդիպման սկզբում Ռ.Մելիքյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը համակարգված ու արդյունավետ դարձնելու նպատակով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույն օրվանից համալրվում է նոր աշխատակցով, ում վրա դրվում է քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատուի պարտականություն:
   Այնուհետև Պաշտպանը նշել է, որ տվյալ ձևաչափով հանդիպումների ընթացքում այսուհետ ներկայացնելու է հրապարակային հաղորդում նախորդ հանդիպումից հետո կատարված աշխատանքի մասին՝ առանձին հարցերի շուրջ խորհրդակցելով հանդիպման մասնակիցների հետ։ Ներկայացնելով հունիս-հուլիս ամիսներին կատարած աշխատանքը՝ Ռ.Մելիքյանը մասնավորապես անդրադարձել է հունիսի վերջին Բելգիա կատարած աշխատանքային այցի արդյունքներին, Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների փաստագրման ու դրանց վերաբերյալ իրազեկման ուղղությամբ կատարող աշխատանքին, ԼՂՀ քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Պաշտպանը նաև հայտնել է, որ նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հուլիսի 29-ին Երևանում ընթացող հավաքը լուսաբանելիս հարձակման ենթարկված լրագրող, ԼՂՀ քաղաքացի Մ.Վանյանին աջակցություն ցուցաբերելու, քրեական վարույթի ընթացքին հետևելու ու այդ մասին իրեն տեղեկացնելու խնդրանքով։
   Հանդիպման ընթացքում Ռ.Մելիքյանը հատուկ ընդգծել է, որ առկա է մարդու իրավունքների պաշպանի ինստիտուտն ավելի գործառնական ու քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելու խնդիր և նշել է, որ այդ հարցերում ակնկալում է քաղաքացիական հասարակության աջակցությունը։
   Պաշտպանի հաղորդումից հետո մասնակիցներին հնարավորություն է տրվել ուղղել հարցեր և ներկայացնել առաջարկություններ։ Մասնավորապես, «Ժողովրդական դիվանագիտական ինստիտուտ» ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյանը օմբուդսմենի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ԼՂՀ-ն ստանձնել է ≪Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով≫ ամրագրված պարտավորությունները, և ցանկալի կլինի, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմվի դաշնագրով նախատեսված զեկույց՝ ԼՂՀ-ում այդ կարևորագույն փաստաթղթով ամրագրված հիմնարար իրավունքների վիճակի, առկա դրական փորձի ու խնդիրների մասին։ Ռ.Մելիքյանը ողջունեց առաջարկը և խոստացավ քննարկել այն։
   Հանդիպման վերջում Ռ.Մելիքյանը վերահաստատել է իր սկզբունքային մոտեցումը՝ ավելի խորացնելու համագործակցությունը Արցախի քաղաքացիական հասարակության հետ։
   Արցախի ՄԻՊ աշխատակազմ
   22.07.2016
Հայտարարություն

   Հիմք ընդունելով Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ճանաչողական հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունը` ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է հերթական հանդիպման: Հանդիպման ընթացքում Ռուբեն Մելիքյանը կներկայացնի վերջերս Բրյուսել կատարած աշխատանքային այցի արդյունքները, ինչպես նաև քննարկման կներկայացնի օմբուդսմենի ինստիտուտի և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ իր նախաձեռնությունները:
   Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 11-ին, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքում (ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով):

   Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 29-ը ombudsmannkr@gmail.com էլ.հասցեին ուղարկել մասնակցության հայտ կամ զանգահարել 047-73-90-46 հեռախոսահամարով։
   Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   08.07.2016
Հայտարարություն

   Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ԼՂՀ քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով հրավիրվել են ֆինանսական (բանկային և ապահովագրական) որոլտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով անկախ մասնագետներ, որոնց մասնակցությամբ կիրականացվի քաղաքացիների ընդունելություն:
   Ընդունելությունը կիրականացվի սույն թվականի հուլիսի 18-ին և 19-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ք.Շուշի, Հախումյան 28 հասցեով:
   Ընդունելությանը գրանցվելու և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 047-73-90-46 և 047-73-90-48 հեռախոսահամարներով:
   01.07.2016
Հայտարարություն

Թալիշում բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ կողմից կրակահերթ արձակելու վերաբերյալ

   2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:
   Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։ Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։
   Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։
Արցախի օմբուդսմենի աշխատակազմ
   06.06.2016
Հայտարարություն

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու տեղեկության վերաբերյալ

   Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացվել:
   Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի:
   ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
ք.Շուշի
   31.05.2016
Հայտարարություն

   2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են (տես http://regnum.ru/news/2138706.html): Երեխային անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ:
   Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) քաղաքականության դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ. ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմենի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:
   Կոչ եմ անում մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին և ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական: Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է:
   Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում:
   Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
   08.10.2014
Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան` մտահոգված եմ քաղաքացիների` Ստեփանակերտ քաղաքում սահմանված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների, ս.թ. հոկտեմբերի մեկից մտցված, ավելի բարձր սակագնի դժգոհություններով:
   Ելնելով բնակչության առկա սոցիալական վիճակից` կո՛չ եմ անում բոլոր իրավասու պետական մարմիններին ևս մեկ անգամ քննարկել սակագնի բարձրացման հիմքերը, անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև` տնտեսվարող սուբյեկտների հնարավորությունները հաշվի առնելով` թողնել այն անփոփոխ:
   25.06.2014

«Զգու՛յշ, մանկակա՛ն խաղահրապարակ է»



    Արցախում սկսվում է «Զգու՛յշ, մանկակա՛ն խաղահրապարակ է» խորագրով ակցիան:

    ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սպասում է երեխաների անվտանգությանը սպառնացող խաղահրապարակների մասին տեղեկություններ:

    Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում նախնական, առայժմ, ոչ խորացված ուսումնասիրություն են իրականացրել, ինչի արդյունքում մանկական խաղահրապարակները դասակարգվել են հետևյալ կերպ.

  1. լավ,
  2. բավարար,
  3. վտանգավոր:

    Լավերն, որոնք քչաթիվ են, առավել պարկեշտ տեսք ունեն և երեխաներին այնտեղ մենակ թողնելը ծնողի համար այդքան էլ սարսափելի չէ:

    Բավարարները, որոնք փոքր ինչ ավել են, արդեն հասցրել են բավականին մաշվել, «հարստանալ» նորաոճ graffiti «արվեստով» և կոսմետիկ վերանորոգման կարիք ունեն, սակայն, երևի թե` անվտանգ են երեխաների համար:

    Վտանգավորների մասին խոսքը հատուկ է. ծռված ճոճանակներ, քանդվող սահարաններ, ոչ կայուն (շարժվող) ֆուտբոլային դարպասներ: Տվյալ տխուր պատկերը լրացնում են սուր անկյունները, ձողերով ցանկապատերը, դուրս ցցված երկաթե գամասեղներն և այլն: Այդպիսիք, ցավոք, գերակշռող մասն են կազմում: Առաջին և երկրորդ խմբին դասվողներն ամենաքչաթիվն են:

    Երեխայի անվտանգությանը սպառնացող տարրերը միշտ չեն աչքի ընկնում, սակայն, զգուշավոր ծնողներն, իհարկե, նկատում և գերադասում են երեխաների հետ զբոսանքի ժամանակ շրջանցել այդ վտանգը: Մինչդեռ, անհրաժեշտ է ոչ թե շրջանցել, այլ անհապաղ արձագանքի միջոցներ ձեռնարկել:

    Վերոնշյալը գնահատելով որպես երեխայի անվտանգությանն իրական սպառնալիք պարունակող` առաջարկում եմ վտանգավոր խաղահրապարակների հիմնախնդիրը համատեղ ջանքերով լուծել, ինչի համար բոլորիդ խնդրում եմ ոչ որակյալ խաղահրապարակների լուսանկարներն ուղարկել ombudsmen-nkr@mail.ru էլեկտրոնային փոստին կամ հրապարակել ֆեյսբուքի էջի պատին:

    Հավաստիացնում եմ` «Զգու՛յշ, մանկակա՛ն խաղահրապարակ է» շարքի բոլոր լուսանկարները, միջոցներ ձեռնարկելու նպատակով, պաշտոնապես կփոխանցվեն տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

    Ավելացնեմ նաև, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են և դրանց արդյունքում իմ կողմից երեխաների իրավունքների խախտումները դադարեցնելուն ուղղված որոշում կկայացվի: Սակայն, մինչև այդ բավականին ժամանակատար ուսումնասիրություններն ավարտելը` կոչ եմ անում բոլոր շահագրգիռ մարմիններին իրավիճակից բխող անհետաձգելի միջոցներ ձեռնարկել:

   27.02.2012

Обращение Защитника прав человека НКР Ю.Айрапетяна
к членам Европейского института омбудсманa

Уважаемые коллеги!

    23-го февраля 2012 года на наши электронные почты поступило очередное спекулятивное заявление омбудсмана Азербайджана Э.Сулеймановой по поводу событий, произошедших 20 лет тому назад в селе Ходжалу, которые она квалифицирует как “геноцид со стороны армянских агрессоров против азербайджанского народа”.

    В связи с этим, как омбудсман Нагорно-Карабахской Республики, на территории которой расположен этот населенный пункт, и человек, являющийся очевидцем военной агрессии Азербайджана против самоопределившейся НКР, со всей ответственностью заявляю, что при освобождении Ходжалу от азербайджанских боевиков, отрядами самообороны НКР был оставлен гуманитарный коридор вдоль реки Каркар для ухода гражданского населения в направлении азербайджанского города Агдам.

    Именно по этому сценарию и развивались дальнейшие события, то есть почти все гражданское население вышло из зоны боевых действий. Однако на подступах к Агдаму, то есть за пределами Нагорного Карабаха, жители этого села были уничтожены самими азербайджанскими боевиками.

    Как показала история, этот чудовищный акт преследовал как минимум две цели:

    1. Отвлечь внимание мировой общественности от организованной властями Азербайджана 26-29 февраля 1988 года резни армянского населения в городе Сумгаите, а также в городах Баку, Кировабад, Ханлар и других населенных пунктах Азербайджана.

    2. Разжигание в азербайджанском народе недовольство политикой президента А. Муталибова с целью обвинить его в неспособности руководить страной и заменить более экстремистски и националистически настроенным представителем оппозиции, что и произошло.

    Как вышеуказанный акт вандализма, так и преднамеренная фальсификация Азербайджаном тех событий, доказаны многочисленными свидетельствами зарубежных, а также азербайджанских журналистов. Поэтому вместо того, чтобы в угоду властям своей страны превращать руководимый ею институт омбудсмана в трибуну для антиармянской пропаганды, фальсифицируя исторические факты и играя на чувствах людей, Э. Сулеймановой следовало бы начать изучение действительных причин и масштабов этой трагедии, установить и привлечь к ответственности истинных виновников. Многие из последних и сейчас находятся у власти в ее стране, в то время, как азербайджанский журналист Чингиз Мустафаев, имевший доказательства того, что трагедия Ходжалу является делом рук тогдашней азербайджанской оппозиции, а также редактор азербайджанского журнала “Монитор” Эльмар Гусейнов, начавший публиковать правду о Ходжалу, по указанию властей Азербайджана убиты. Кроме того, по фальсифицированному обвинению был осужден к лишению свободы журналист этого издания Эйнулла Фатуллаев, проводивший независимое расследование этих событий. Нет сомнения, что в тюрьме его постигла бы участь двух вышеуказанных журналистов, если бы Европейский суд по правам человека не потребовал его немедленного освобождения.

    Вот чем должна заинтересоваться подолгу службы омбудсман Азербайджана.

    Список на самом деле честных и порядочных граждан Азербайджана, могущих рассказать правду о трагедии в Ходжалу, можно продолжить. Но после этого их в Азербайджане или убьют или бросят за решетку, объявив изменниками родины. А госпожа Сулейманова их не защитит. Не сможет, да и не захочет. Ведь для этого нужно быть настоящим омбудсманом, а не исполнителем политической воли руководства страны, в которой даже в 21-ом веке власть не избирается народом, а передается по наследству от отца к сыну, и омбудсман защищает эту власть от народа, а не наоборот.

    Трудно ожидать иное от человека, который, говоря о геноциде армян в Османской Турции 1915-1923 гг., жертвами которого стали более 1,5 миллионов армян, в знак его отрицания, в русской версии своего заявления берет эти слова в скобки и пренебрежительно называет его “пресловутый геноцид” (страница 6, последний абзац и страница 7, 1-й абзац). Почему же слово "пресловутый" отсутствует в английской версии той же справки Э. Сулеймановой? Это - упущение или свойственная ей очередная фальсификация,- известно лишь автору.Но как мне представляется, она, возможно из стыда, сознательнo сузила круг тех читателей, которых такая антигуманная оценка должна была возмутить. При этом ее главная цель, заключающаяся в удовлетворении заказчика (власти) этого спекулятивного заявления, была достигнута,- с властью было достаточно согласовать вариант заявления на русском языке, который более распространен в Азербайджане, чем английский.

    Между тем, указанный факт геноцида армян официально признан уже несколькими десятками государств, более чем 20-ю коренными народами мира, Европейским Парламентом, Советом Европы, Всемирным Советом Церквей и Подкомиссией ООН по правам человека.

    А известно ли госпоже Сулеймановой, это еще до Франции отрицание факта геноцида армян было признано преступлением по законодательству Швейцарии и Словакии? Ведь ее заявление направлено и омбудсману Словакии, а также восьми региональным омбудсманам Швейцарии. Что это - юридическая неосведомленность или игнорирование законов этих государств? Не удивлюсь, если поисками ответов на эти вопросы займутся прокуратуры Швейцарии и Словакии, а в перспективе, возможно, и Франции.

Уважаемые коллеги!

    Мне бы очень не хотелось злоупотреблять Вашим временем и отвлекать Вас от прямых обязанностей. Я вынужден делать это лишь из-за, мягко говоря, нестандартного поведения омбудсмана Азербайджана, которая вместо того, чтобы использовать возможности института омбудсмана для сближения двух конфликтующих народов, фальсифицируя исторические факты, в очередной раз пытается очернить в Ваших глазах армянский народ и разжечь межнациональную рознь.

    Не может также не вызывать возмущения и то, что омбудсман Сулейманова в очередной раз недобросовестно эксплуатирует свои возможности члена Европейского Института Омбудсмана для политической по форме и антиармянской по содержанию пропаганды, что несовместимо с целями и задачами ЕИО.

    Хотелось бы надеяться, что Вы найдете время ознакомиться с приложенными к данному обращению документами МИД НКР и на основе изложенных в них фактов свободно сформировать свое собственное мнение.


Документ N1    Документ N2

Защитник прав человека
Нагорно-Карабахской Республики     Ю. Айрапетян


Copyright © www.ombudsnkr.am 2011-2017
Website developed by CompService Ltd.