Հայերեն   English
 
   26.12.2018

Պաշտպանի միջամտությամբ միայնակ տարեց քաղաքացին տեղափոխվել է «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

2018թ. նոյեմբերի 15-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում:

Պաշտպանի միջամտության ու Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության անմիջական աջակցության արդյունքում պատրաստվել են քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը, և  նա բնակություն է հաստատել  «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում:













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.