Հայերեն   English
 
   30.05.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

  1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Քարտուղարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և կադրային հարցերով առաջին կարգի մասնագետ):
  2. Քարտուղարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և կադրային հարցերով առաջին կարգի մասնագետի գործառույթներն են՝

1) ապահովել Պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեության լուսաբանումը տեղական և միջազգային ԶԼՄ-ների միջոցով.

2) կազմակերպել և իրականացնել հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքներ.

3) կազմակերպել Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող կոնֆերանսների, սեմինար-քննարկումների, դասընթացների և այլ հանրային միջոցառումների անցկացումը.

4) իրականացնել արտաքին կապերի հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված կազմակերպական աշխատանքները.

5) իրականացնել իր գործառույթներից բխող փաստաթղթաշրջանառությունը և վարել կադրերի ռեզերվը.

6) կատարել Պաշտպանի, Գործադիր քարտուղարի այլ հանձնարարություններ, ինչպես նաև իրականացնել պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

  1. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) առնվազն միջնակարգ կրթություն. 

2) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

3) սույն հայտարարության 10-րդ կետում ներկայացված իրավական ակտերի իմացություն.

4) իր գործառույթներից բխող հմտություններ (համակարգչային հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցական հմտություններ).

5) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6) սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն.

  1. Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
    1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.
    2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
    3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
    4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.
    5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):
  2. Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
  3. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:
  4. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հունիսի 21-ը:
  5. Մրցույթի թեստավորման (առաջին) փուլն անցկացվելու է 2019 թվականի հունիսի 24-ին, ժամը՝ 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):
  6. Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
  7. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 60 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում, դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
    1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.
    2) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.
    3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
    4) ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներից բխող օրենսդրություն, տվյալ դեպքում՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Արխիվային գործի մասին» Արցախի Հանրապետության օրենքներ՝ 20 տոկոս.
    5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 40 տոկոս: 
  8. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. (+374 47) 979049, էլհասցե՝ info@ombudsnkr.am):
  9. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.