Հայերեն   English
 
   23.09.2016

  

   Արցախի դպրոցականների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ընդլայնման, դրանց նկատմամբ հարգանքի մշակույթի խթանման նպատակով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր դպրոցական շարադրությունների մրցույթ՝ «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագրով։ Պաշտպանը նաև նշել էր, որ մրցույթի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ 
   Ստորև ներկայացվում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև մրցութայինհանձնաժողովի կազմը։ 
   Շարադրությունների առավելագույն ծավալ է սահմանվել 1200 բառը, իսկ դրանց ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը։ Ընդ որում, աշխատանքները կարող են ուղարկվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։ 
   Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հանրային գործիչներ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Սահմանվել են աշխատանքների գնահատման հստակ չափորոշիչներ։ 
   Մրցույթի գործընկերն է հայկական Technology and Science Dynamics Inc. ընկերությունը, որը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին կտրամադրի իր կողմից արտադրվող ArmPhone բջջայիններ և ArmTab պլանշետներ։ Բացի այդ, Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է հատուկ մրցանակ՝ առավել ինքնատիպ աշխատանքի համար։ Կարող են հայտարարվել այլ հատուկ մրցանակներ ևս։ 
   Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2016թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ











 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.