![]() |
![]() |
![]() |
|
![]() |
20.10.2017Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Բրյուսելում մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հրավիրած կլոր սեղանինՀոկտեմբերի 20-ին Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրավիրել է կլոր սեղան-քննարկում, որին ելույթ են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Քննարկմանը մասնակցել են Եվրոպայի փորձագիտական և իրավապաշտպան հանրության ներկայացուցիչներ։Ռուբեն Մելիքյանն իր ելույթում ընդգծել է միջազգային իրավապաշտպան համայնքի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ Ռ.Մելիքյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ Պաշտպանը մասնավորապես կարևորել է մի քանի օր առաջ հրապարակված ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրը, որում ամրագրվել է ԱՀ-ում Մարդու իրավունքների ազգային ռազմավարություն մշակելու և կենսագործելու ԱՀ քաղաքական իշխանության հանձնառությունը։ Ռ.Մելիքյանը նշել է, որ ռազմավարության մշակման հարցում ակնկալում է լայն համագործակցություն միջազգային իրավապաշտպան համայնքի հետ։
|
Copyright © www.ombudsnkr.am 2011-2018 Website developed by CompService Ltd. |