Հայերեն   English
 
   03.02.2017

Հայտարարություն

   
  Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: 
     Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ 
     Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:
   31.12.2016

ЗАЯВЛЕНИЕ

   30-ого декабря МИД Азербайджана распространил заявление относительно инцидента на армяно-азербайджанской границе. В заявлении, помимо прочего, упоминаются обстоятельства апрельской агрессии Азербайджана в отношении Арцаха. Так, МИД Азербайджана заявил: "На телах погибших в ходе апрельских событий <...> военнослужащих были выявлены многочисленные элементы пыток, совершенных уже после смерти, <...>". 
   В первую очередь необходимо отметить, что высказывание "пытк[и], совершенны[е] уже после смерти" противоречит нормальной логике и нуждается в разъяснении, так как согласно общепринятой международно-правовой дефиниции, "пытки" могут совершаться только над живыми. 
   Следует также отметить, что омбудсмен Республики Арцах недавно опубликовал детальный доклад (http://ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf), представив факты многочисленных военных преступлений (пытки, карания смертью, глумления над телами убитых) в отношении мирных жителей Арцаха и военнослужащих Армии Обороны НК. 
   Миссия по сбору фактов всё ещё продолжается. 
   Исходя из вышесказанного и решительно осуждая любые проявления военных преступлений, заявляю, что в рамках своей компетенции готов тщательно рассмотреть любые заявления о военных преступлениях в отношении гражданских лиц или военнослужащих любой из сторон в ходе апрельской войны. Однако для этого необходимо, чтобы Азербайджанская сторона представила или опубликовала конкретные обстоятельства "пыток" (конкретные увечья в отношении конкретных лиц, а также обстоятельства их попадания под контроль НКР). 

   Защитник прав человека НКР
   29.12.2016

   Ձեզ ենք ներկայացնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթում մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած շարադրությունների անգլերեն տարբերակները: Թարգմանությունն իրականացրել է Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակը: 

1-ին տեղ      2-րդ տեղ      3-րդ տեղ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   19.12.2016

   Ներկայացնում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի լավագույն երեք շարադրությունները: 

1-ին տեղ      2-րդ տեղ      3-րդ տեղ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   12.12.2016

Заявление

     Вчера, 9 декабря, азербайджанское новостное агенство APA распространило заявление уполномоченного по правам человека Азербайджана, по поводу двух граждан Азербайджана, осужденных по законодательству Республики Арцах и отбывающих наказание в Республике Арцах. В частности, по утверждению омбудсмена Азербайджана руководитель Международного Комитета Красного Креста(МККК) в беседе с ней отметил, что данные личности "осужденные незаконным судом не соответствующим международным нормам права и противоречащие им". (http://m.apa.az/…/ombudsmen-vopros-dilgama-askerova-i-shakh…). 
     Очевидно, что заявление омбудсмена Азербайджана - это пример крайне неудачного сотрудничества института национального защитника прав человека и МККК. Более того, подобные заявления недостойны любого омбудсмена. Данное заявление вызвало необходимость соответствующего комментария со стороны МККК, т. к. оно, в первую очередь, вредит общественному восприятию МККК, как исключительной международной организации, руководствующейся абсолютными принципами беспристрастности и нейтральности. 
     В то же время, призываю компетентные государственные органы Республики Арцах не предопределять дальнейшие отношения с офисом МККК в Степанакерте заявлением омбудсмена Азербайджана и его последствиями, учитывая исключительную гуманитарную миссию Международного Комитета Красного Креста
   12.12.2016

Լավագույն շարադրությունների հեղինակները պարգևատրվեցին

     Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին մրցութային հանձնաժողովի նախագահը և մի քանի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ, Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերության ներկայացուցիչը: 
     Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը: 
     Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Հելեն Ասրյանը: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մարտիրոսյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը` Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվել է ArmTab պլանշետով և ArmPhone բջջայինով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ ArmTab պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ ArmPhone բջջայինով: 
     Բացի այդ, մրցույթի եզրափակիչ փուլ անցած, սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած ինը մասնակիցները արժանացել են հատուկ մրցանակների, որոնք սահմանել են հայկական երկու պետությունների խորհրդարանները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, և ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան: Մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերությունն ArmPhone բջջայինով պարգևատրել է եզրափակչի ևս մեկ մասնակցի` Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանին: 
     Իր խոսքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին, հատուկ մրցանակներ սահմանած կառույցներին, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերությանը, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին: Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ շարադրությունների մրցույթը հասել է իր նպատակին, քանի որ մեր դպրոցականներին առիթ է տվել մտածելու մարդու իրավունքների դերի, դրանց կարևորության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել մրցույթը դարձնել ամենամյա, իսկ եզրափակչի մասնակիցների համար կազմակերպել ուսումնական այց Հայաստանի Հանրապետություն` ուղղված մարդու իրավունքների ոլորտում գործառնող կառույցների հետ շփումների հաստատմանը, ինչպես նաև իրավունքի ոլորտում գիտելիքների ընդլայնմանը: 
     Հիշեցնենք, որ մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 1-ին: Ձևավորվել էր մրցութային հանձնաժողով` Արցախի, Հայաստանի և Սփյուռքի 18 հանրային գործիչների ներգրավմամբ: Մրցութային հանձնաժողովի նախագահն էր Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   05.12.2016

Մամուլի հաղորդագրություն

    


 Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը: 
     ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր և այլն): 
     ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջև հրապարակավ հանձնառել է իրականացնել փաստահավաք առաքելություն` նպատակ ունենանալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Փաստահաված առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի հոդված 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա: 
     Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ և բաց աղբյուրների մշտադիտարկում: 
     Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցովանդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող հարցի, այն է` Ադրբեջանական զինված ուժերի վարքագիծը իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ: 
     Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողություն են ունեցել ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ (այդ թվում` 3 քաղաքացիական անձ)` երեք աշխարհագրական ուղղություններով յոթ առանձին միջադեպերի հետևանքով: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվան, կամ նրանց մարմիններն անարգվել են: Այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից: 
     Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նոր հանրային զեկույցը հրապարակվելու է ս/թ դեկտեմբերի 9-ին: Նույն օրը Ռուբեն Մելիքյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: 

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   23.09.2016

  

   Արցախի դպրոցականների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ընդլայնման, դրանց նկատմամբ հարգանքի մշակույթի խթանման նպատակով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր դպրոցական շարադրությունների մրցույթ՝ «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագրով։ Պաշտպանը նաև նշել էր, որ մրցույթի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ 
   Ստորև ներկայացվում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև մրցութայինհանձնաժողովի կազմը։ 
   Շարադրությունների առավելագույն ծավալ է սահմանվել 1200 բառը, իսկ դրանց ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը։ Ընդ որում, աշխատանքները կարող են ուղարկվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։ 
   Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հանրային գործիչներ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Սահմանվել են աշխատանքների գնահատման հստակ չափորոշիչներ։ 
   Մրցույթի գործընկերն է հայկական Technology and Science Dynamics Inc. ընկերությունը, որը մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին կտրամադրի իր կողմից արտադրվող ArmPhone բջջայիններ և ArmTab պլանշետներ։ Բացի այդ, Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է հատուկ մրցանակ՝ առավել ինքնատիպ աշխատանքի համար։ Կարող են հայտարարվել այլ հատուկ մրցանակներ ևս։ 
   Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2016թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   01.09.2016

ԼՂՀ օմբուդսմենը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ

   Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` <<Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները>> թեմայով: 

   Շնորհավորելով տոների առթիվ` Պաշտպանը կարևորել է գիտելիքներ ստանալու մոտիվացիան և կոչ արել ձեռքբերածով երբեք չբավարարվել: Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի քաղաքացիների նոր սերունդը պետք է միշտ հիշի այն զրկանքները, որոնց գիտակցաբար գնացել է 25 տարի առաջ Անկախությունը հռչակած և պաշտպանած ավագ սերունդը, և որ եկել է նոր սերնդի հերթը սեփական աշխատանքով ամրապնդելու հայրենի պետականությունը: Այնուհետև Ռ.Մելիքյանը խոսել է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, Արցախում դրանց պաշտպանվածության վիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Պաշտպանի գործունեության մասին: Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար, նախ, պետք է գիտակցել դրանց կարևորությունը` որպես պետականակերտ գործոն, իսկ որպես իրավունքի ոլորտում հանրային գիտակցության իր պատկերացրած ուղենիշ` համարել է այն վիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար մյուս քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը նույնքան կարևոր է, որքան սեփական իրավունքների նկատմամբ հարգանքը: Պաշտպանը ներկաներին կոչ է արել մտածել այդ ուղղությամբ և հետևություններ կատարել: 

   Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ` «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր» խորագրով, որին կարող են մասնակցել Արցախի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների և ավագ դպրոցների բոլոր աշակերտները: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2016թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Շարադրությունները կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հանրային գործիչներ, իսկ հանձնաժողովը նախագահելու է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յու.Հայրապետյանը: Օմբուդսմենը հավելել է, որ շարադրությունները գնահատելիս կարևորվելու են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ստեղծագործական մոտեցումը, շարադրանքի անմիջականությունն ու տրամաբանականությունը, ինչպես նաև աշխատանքի ինքնուրույնությունը, իսկ լավագույն շարադրությունների համար սահմանվելու են արժեքավոր մրցանակներ: Աշխատանքները կարող են էլեկտրոնային կամ թղթային ձևով ներկայացվել ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմ` մինչև նոյեմբերի 1-ը, իսկ մրցույթի անցկացման մյուս պայմանները կհրապարակվեն լրացուցիչ:

 

 ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

01.09.2016թ 

   29.08.2016

   2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստը հասկանալիորեն ստացել է հանրային լայն արձագանք, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը դարձել է հանրային ուշադրության առարկա։ 
   Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին: 
   Գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման: 
   Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին: 
   Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է: Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն: 
   Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար: 
   Իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ: 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նախորդ|Հաջորդ
1234





Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.