Հայերեն   English
 

Արտակ Բեգլարյանի կենսագրություն

Ծնվել է 1988 թվականին, Ստեփանակերտում:

 

Կրթություն

2013թ. – ներկա՝ քաղաքագիտության ասպիրանտ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Թեկնածուականի թեմա՝ «Քաղաքական համակարգի ձևավորման և կայացման գործընթացի առանձնահատկությունները Արցախի Հանրապետությունում»:

2016թ. Մայիս-հուլիս՝ հետազոտական աշխատանք Ֆրիբուրգի համալսարանում, Շվեյցարիա, «Շվեյցարա-Կովկասյան գիտական ցանցի» աջակցությամբ:

2013թ. Հուլիս – օգոստոս՝ «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ» ամառային դպրոց, Չարլզ համալսարան, Պրահա, Չեխիա:

2013թ. Հունվար – հունիս՝ հանրային կառավարում և վարչարարություն Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ, «Տավիտյան» հիմնադրամի աջակցությամբ:

2011 – 2012թթ.՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրատուրա, Լոնդոնի Համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա, «Լույս» հիմնադրամի և ԱՀ կառավարության կրթաթոշակներով:

2010 – 2011թթ.՝ Կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրա, Երևանի Պետական Համալսարան:

2010թ. Մարտ – 2011թ. Հունվար՝ Բիզնեսի կառավարման մեկամյա կուրս, Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտ, Սալոնիկի, Հունաստան, ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով:

2006 – 2010թթ.՝ Քաղաքագիտության բաժնի բակալավրիատ, Երևանի Պետական համալսարան:

2009 – 2010թթ.՝ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի ամբողջական ծրագիր:

1995 – 2006 թթ.՝ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոց:

 

Աշխատանքային փորձ

2018թ. փետրվար – հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:

2017թ. նոյեմբեր – 2018թ. հունվար՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական:

2013թ. դեկտեմբեր – 2017թ. սեպտեմբեր՝ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար:

2012թ. օգոստոս – 2013թ. դեկտեմբեր՝ Արցախի Հանրապետության վարչապետի օգնական:

2014թ. – 2018թ.՝ հրավիրյալ դասախոս Արցախի պետական համալսարանում:

2012թ. հունիս – դեկտեմբեր՝ վերլուծաբան «Արցախթըդեյ» լրատվական-վերլուծական կենտրոնում:

2011թ. Դեկտեմբեր – 2012թ. Հունիս՝ սյունակագիր «Օրակարգ» թերթում:

2010 թ. հուլիս – օգոստոս՝ փորձնակ «Անտիգոն» տեղեկատվական և փաստաթղթերի կենտրոնում, Սալոնիկի, Հունաստան:

 

Հասարակական գործունեություն

2018թ. օգոստոս – ներկա՝ Արցախի կույրերի միավորման նախագահ:

2016թ. – ներկա՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,

2012 թ. – ներկա՝ «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ:

2011 – 2012թթ.՝ ՀՀ ԱԺ-ին կից գործող երիտասարդական խորհրդարանի անդամ:

2009 – 2013 թթ.՝ ՀՀ նախագահին կից գործող «Հանրային խորհրդի» անդամ:

 

Ձեռքբերումներ

Մի շարք միջազգային գիտաժողովների ու դասընթացների մասնակցություն:

Մի շարք գիտական հոդվածների հրապարակում՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության, քաղաքական ռեժիմների փոփոխության, Արցախի Հանրապետության միջազգային սուբյեկտայնության բարձրացման և այլ թեմաներով:

2003թ.՝ Հայոց և ընդհանուր պատմության օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթող:

 

Անձնական բլոգ՝ www.beglaryan.info

 





Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.