ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
    
Հայերեն   English
Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրա-վունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավուն-քի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(հոդված 3)
 
Լուրեր
   03.12.2018

Արցախի ՄԻՊ-ը կարևորում է հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի կոնվենցիային միանալու անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորում է բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց իրենց միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը:

Ունենալով հետպատերազմյան հասարակություն և բնակչության շուրջ 6 տոկոսի հասնող հաշմանդամություն ունեցող անձանց քանակ (մոտ 8,900 անձ)՝ Արցախում առաջնահերթ կարևորություն ունի սոցիալական տվյալ խմբի իրավունքների պաշտպանությունը: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել նրանց հատկապես առողջապահության ու սոցիալական ապահովվածության ուղղությամբ, սակայն դեռևս նշանակալի անելիքներ կան բոլոր իրավունքների պաշտպանության հարցում....

  ...»Կարդալ մանրամասն
   01.12.2018

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և իբր թե «դիվերսիա» կատարելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:...

  ...»Կարդալ մանրամասն
   29.11.2018

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 29-ին այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Պաշտպանը ծանոթացել է 20-ամյա կենտրոնի պայմաններին, որոնք միտված են տարբեր ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերականգնմանն ու զարգացմանը: Ա. Բեգլարյանը բարձր է գնահատել կենտրոնի դերակատարությունը արցախցիների առողջության վերականգնման գործում՝ կարևորելով, որ այն անվճար հիմունքներով սպասարկում է բոլոր տարիքի անձանց, ինչպես նաև նշանակալի աշխատանք է կատարում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման ուղղությամբ: Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնին կից գործող՝ Մանկական ցերեկային առողջության կենտրոնի և պետական ու բարեգործական համատեղ միջոցներով երկու տարի առաջ հիմնված աուտիզմի ցերեկային խնամքի ու բուժման կենտրոնի պայմաններին՝ ընդգծելով ընտրված ձևաչափի ու մեթոդաբանության դրական ազդեցությունը հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: Ա. Բեգլարյանը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով:

 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմ

  ...»Կարդալ մանրամասն




Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService