Հայերեն   English
 
   20.06.2018

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ուղերձը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության սուբյեկտներին

Տարիներ ի վեր ձևավորվել է անարդարացի և ոչ իրավաչափ վիճակ, երբ միջազգային հանրությունը գրեթե չի կատարում մարդու իրավունքների երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության զորացմանը, իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ներդրումներ Արցախում՝ զուտ քաղաքական նկատառումներով: Մարդու իրավունքները զոհաբերվում են քաղաքական ինչ-ինչ նկատառումներին հենց մարդու իրավունքների գաղափարախոսության ենթադրյալ կրողների և տարածողների կողմից:
Ժամանակն է ճեղքել շրջափակման օղակը, և այս հարցում կարևոր դեր ունի ՀՀ քաղաքացիական հասարակությունը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը ակնկալում է, որ այս հարցը կընդգրվի ՀՀ քաղաքացիական հասարակության օրակարգ՝ դառնալով համակողմանի և խորքային քննարկման առարկա, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիական հասարակության սուբյեկտները գործուն քայլեր կձեռնարկեն թե՛ արցախյան գործընկերների հետ համագործակցության զարգացման և թե՛ միջազգային կառույցների ծրագրերը Արցախ բերելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ 
1. ՀՀ և ԱՀ քաղաքացիական հասարակության սուբյեկտներին առաջարկում ենք դիրքորոշում հայտնել խնդրո առարկա հարցերի, ինչպես նաև դրանց հանրային քննարկման արդյունավետ ձևաչափերի վերաբերյալ։
2. Զանգվածային լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին խնդրում ենք նպաստել խնդրո առարկայի վերաբերյալ հանրային օրակարգի ձևավորմանը։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմին հանձնարարել է խնդրո առարկա հարցերով իրականացնել ԶԼՄ-ների և սոցցանցերի մշտադիտարկում, հավաքագրել հրապարակումները և առաջարկները՝ աջակցելով հանրային օրակարգի ձևավորմանը:

Ծանուցում՝ կից տեսանյութը հատված է ս.թ. հունիսի 11-ին iravaban.net կայքին Ռուբեն Մելիքյանի տված հարցազրույցից:
Հղումը Յություբում՝ https://youtu.be/nwwROwYc3QQ
Ամբողջական հարցազրույցի հղումը՝ https://youtu.be/3sw-1hYwZWw













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.