Հայերեն   English
 
   16.08.2018

Պաշտպանը հյուրընկալվել է Պատարա գյուղի մոտ տեղակայված դպրոցական ճամբարում

Օգոստոսի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հյուրընկալվել է հայկական երկու պետությունների կրթության նախարարների նախաձեռնությամբ իրականացվող՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մոտ տեղակայված ճամբարում, որը նախատեսված է երկու հանրապետությունների բոլոր մարզերի ավագ դպրոցների մի քանի տասնյակ աշակերտների համար:

Ճամբարականների հետ հանդիպմանը Պաշտպանը անդրադարձել է մարդու իրավունքների արժեքաբանությանն ու էությանը, օմբուդսմենի ինստիտուտի նշանակությանը, ինչպես նաև կարևորել է մարդու իրավունքների ուսուցումը՝ որպես լավ քաղաքացիներ դառնալու նախապայման:

Ռ.Մելիքյանը կարևորել է ճամբարի գաղափարն ու ձևաչափը՝ նշելով, որ այն կարող է լավ օրինակ ծառայել այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող հասակակիցներին դեռևս դպրոցական տարիքից ճանաչելու և ընկերանալու համար։ Նրա խոսքով՝ այդ շփումները բնականորեն կնպաստեն հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտի խորացմանը։

Պաշտպանը վերջում պատասխանել է երեխաների հարցերին։

  













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.