Հայերեն   English
 
   30.08.2018

Պաշտպանն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

2018թ. օգոստոսի 30-ին ԱՀ Մարդուիրավունքներիպաշտպան Ռուբեն Մելիքյանըհանդիպել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ ԳասպարԿարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, գործունեության առաջնահերթություններին, քաղաքացիական հասարակության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը:

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչ մարմինների դեմ են առավելապես դիմումներ հասցեագրվում Պաշտպանին, ինչ շրջանակներում է Պաշտպանը համագործակցում պետական մարմինների հետ, գործնականում ինչ եղանակներով է իրագործվում իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված ՄԻՊ գործունեությունը:

Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Արցախ կատարած այցի համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը Արցախի և եվրոպական կառույցների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:

 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմ

 













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.