Հայերեն   English
 
   15.04.2019

Պաշտպանը հորդորում է հանրային դեմքերին ու կազմակերպություններին հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների հանդեպ

Վերջին ժամանակահատվածում որոշակի լարվածություն է նկատվում Արցախում՝ պայմանավորված գլխավորապես քաղաքական զարգացումներով: Այդ լարված ֆոնը երբեմն-երբեմն ուղեկցվում է անհանդուրժողական ու խտրական խոսքով, բռնության կոչերով ու անձնական վիրավորանքներով:
Հորդորում եմ հատկապես հանրային դեմքերին ու կազմակերպություններին ցուցաբերել հանդուրժողականություն միմյանց և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները պետք է հիմք լինեն բոլոր հարաբերությունների, այդ թվում՝ քաղաքական գործընթացների համար
Հիշեցնեմ, որ ի համեմատ շարքային քաղաքացիների՝ պետական պաշտոնյաները պարտավոր են ավելի մեծ զսպվածություն ու հարգանք ցուցաբերել այլ կարծիք ունեցողների և քննադատողների հանդեպ՝ հարգելով նրանց արտահայտվելու, հավաքներին մասնակցելու և մնացած իրավունքները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ ԱՀ Սահմանադրությամբ և միջազգային հանրահայտ փաստաթղթերով սահմանված են նշյալ իրավունքների սահմանափակման որոշակի հիմքեր, մասնավորապես՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, որոնք, սակայն, չեն կարող կիրառվել կամայականորեն: