Հայերեն   English
 
   29.05.2019

Պաշտպանը ընդունել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների

Մայիսի 29-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն և նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Պաշտպանը շնորհավորել է հյուրերին մայիսի 26-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության արձանագրած հաջողության համար:

Բեգլարյանը պատգամավորներին ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում առավել սերտ համագործակցություն կծավալվի իրենց միջև:

Հանդիպման ժամանակ հյուրերի խնդրանքով պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից տևականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումներին ու հետևանքներին, ինչպես նաև արցախցիների մի շարք իրավունքների խախտման օրինակներին: Ա.Բեգլարյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների և Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ Միպ հատուկ զեկույցները: