Հայերեն   English
 
   30.08.2019

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մասնակցել է անհայտ կորած անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին մասնակցել է անհայտ կորած անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի կողմից:
Ուրախ ու շնորհակալ ենք, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը հետևողական ուշադրության ներքո է պահում անհայտ կորածների ընտանիքներին՝ ցուցաբերելով նրանց հոգեբանական ու նյութական բազմապիսի աջակցություն:
Ադրբեջանա-արցախյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանումը մարդասիրական կարևորագույն հարցերից մեկն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում աջակցել այդ գործում առաջընթաց արձանագրելուն միտված ջանքերին: